Էլեկտրաէներգիայի անջատումներ Կոտայքի մարզում հոկտեմբերի 9-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Կոտայքի մարզ՝
11:00–14:00 Չարենցավան համայնք, III թաղամաս 32–39 շենքեր, «Ծիծեռնակ» մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան քաղաք՝ Մհեր Մկրտչյան, Դուրյան, Տերյան, Պարույր Սևակի և Խաչատուր Աբովյան փողոցներ մասնակի,
11:00–17:00 Ծաղկաձոր քաղաք` Չարենցի, Օրբելի եղբայրների, Կեչառիսի, Գ․ Մագիստրոսի փողոցներ, ՀՀՌՑ, «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, «Վիարդո» հանգստյան տուն, «Ծաղկահովիտ», «Նարեկ» պանսիոնատներ, «Թեղենիս» առողջարանային համալիր, «Կապիտալ Բիլդ», «Եվրոպա Հաուս», «Դեջի Թեյն» ՍՊԸ-ներ, «Ռոսիա», «Գրողների տուն», «Կեչառիս» հյուրանոցներ, Խ․ Մուրադյան փողոց 3, 5 շենքեր, Անտառային 1 փողոց 10 շենք,
10:30–16:30 Նոր Հաճն քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր թաղամաս, պոմպակայան 5, «Ն․ Բեգլարյան», «Ագատես», «Խաչակապ», «Գ․ Կարապետյան», «Վ․ Եղիազարյան» ՍՊԸ-ներ, Պռոշյան համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գամի փողոց 1, 2, 3 շենքեր, «Գահ Գրուպ», «Նոր Թաղ», «Ս․Լ․Լ-Գազ», «Լեռենց» ՍՊԸ-ներ, զորամաս, «Աիսա» ՍՊԸ, Սեփականատերեր՝ «Ա․ Զակարի» և «Հ․ Բալյան»։