Էլեկտրաէներգիայի անջատումներ Կոտայքի մարզում հոկտեմբերի 8-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Կոտայքի մարզ՝
10:00–13:00 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամաս 104–115, 134, 209–216, 239, 240 շենքեր, թիվ 11 մսուր-մանկապարտեզ, թիվ 10 ավագ դպրոց, «Կոնվերս բանկ» ընկերություն, «Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարան, «ՆԵՆՍ» սուպերմարկետ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30–16:30 Հրազդան քաղաք՝ Վանատուր և Ջրառատ թաղամասեր մասնակի, «Խաչմերուկ գազ» գազալցակայան, «Նոր հաց» ՍՊԸ, «Ադամ» հանդիսությունների սրահ, Ծաղկաձոր քաղաք՝ Պահլավունյաց փողոց, «Կոսմոս» խաղատուն, «Ալյասկա» հյուրանոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։