Ապրիլի 26-ին Հրազդանում կանցկացվի համամարզային շաբաթօրյակ

· Հրազդան

Ապրիլի 26-ին Հրազդանում կանցկացվի համամարզային շաբաթօրյակ

Հրազդան համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի համամարզային շաբաթօրյակ, որին ակտիվորեն մասնակցելու է նաև Հրազդան համայնքը:

Շաբաթօրյակն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ակնկալում ենք համայնքի բոլոր բնակիչների, հիմնարկ-ձեռնարկությունների և կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը:

Խնդրում ենք ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և համագործակցությամբ նպաստել համայնքի մաքուր ու բարեկարգ տեսքին: