Ջրի վերաբերյալ ահազանգի դեպքում Տեսչականը կարող է կասեցնել ջրօգտագործումը․ 28 ստուգում ընթացքի մեջ է․ Hetq.am

· Բյուրեղավան

Ջրի վերաբերյալ ահազանգի դեպքում Տեսչականը կարող է կասեցնել ջրօգտագործումը․ 28 ստուգում ընթացքի մեջ է․ Hetq.am

Վերջին ամիսներին Հայաստանի տարբեր բնակավայրերում խմելու ջրի որակի վերաբերյալ ահազանգերի դեպքերով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը միաժամանակ մի քանի ստուգում է իրականացնում։ Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի խոսքով՝ այս պահին ջրի վերահսկողության ոլորտում ընթացքի մեջ է 28 ստուգում, որից հինգը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունում։ Տեսչական մարմինն ունի ջրօգտագործման դադարեցման կարգադրագիր տալու լիազորություն։ Այս մասին գրում է Հետքը։

«Տեսչական մարմնի ղեկավարը հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսում ամփոփել է վերջին ամիսներին ջրամատակարարման որակի վերաբերյալ ահազանգերը։

Բյուրեղավանի ջրի որակի վերաբերյալ Տեսչական մարմնում վերահսկողություն է նախաձեռնվել, որը դեռ ավարտված չէ։ 

Սարգսյանի խոսքով՝ այս պահին տարբեր տարածքներից ամեն օր նմուշներ են վերցվում և իրականացվում են փորձաքննություններ՝ պարզելու՝ արդյոք խնդիրը շարունակվո՞ւմ է, եղե՞լ է, թե՞ այլևս չկա։ 

Տեսչական մարմնի ղեկավարը հրաժարվում է ընթացիկ փուլում գնահատական տալ՝ Բյուրեղավանում ջրի որակի խնդիր կա՞, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ վերջնական եզրակացությունը հնարավոր կլինի ներկայացնել վերահսկողության ավարտից հետո։

Սարգսյանի խոսքով իրեն ամեն օր տեղեկանք է ներկայացվում Բյուրեղավանում իրականացված փորձաքննությունների, դրանց արդյունքների և նմուշառման կետերի վերաբերյալ։

Սեպտեմբերի 19-ից վարչական վարույթ է իրականացվում նաև Էրեբունի վարչական շրջանում՝ բնակիչների բազմաթիվ ահազանգերից հետո։ Տեսչական մարմինը առանձին քաղաքացիների բողոքների հիմքով ստուգումներ է իրականացրել»,-գրում է կայքը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։